1998-2008թթ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների դաշինքով: Այդ մասին Քոչարյանն ասել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Պոզներ» հաղորդման շրջանակում:
Քոչարյանը, սակայն, չի հստակեցրել՝ ինչ կուսակցություններից բաղկացած կլինի դաշինքը: «Կմասնակցեմ որպես կուսակցությունների դաշինքի առաջնորդ. ամենայն հավանականությամբ, կլինի երկու կուսակցություն»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ թեև 10 տարի ղեկավարել է Հայաստանը, բայց անկուսակցական է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ