Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է Լեռնային Ղարաբաղի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում նոր ջրամբարներ կառուցել: Այդ մասին նա ասել է «Ադրբեջանի մելիորացիան և ջրային տնտեսությունը» ԲԲԸ նորանշանակ նախագահ Զաուր Միկայիլովի հետ զրույցում:
Նա նշել է, որ այժմ նոր հնարավորություններ են ստեղծվել բարելավել Աղդամի, Տերտերի, Բարդայի, Դրմբոնի շրջանների ջրամատակարարումը: Նա կարգադրել է ուսումնասիրել այդ շրջաններ տանող ջրանցքների վիճակը, անհրաժեշտությամ դեպքում՝ վերանորոգել դրանք:
Ալիևը նշել է, որ ջրամբարներ կան նաև Աղդամի շրջանում և Ֆիզուլիից ոչ հեռու, և այնտեղ արդեն համապատասխան խմբեր են ուղարկվել՝ իրավիճակը գնահատելու:
«Պարտադիր պետք է դիտարկենք այն հարցը, թե արդյոք անհրաժեշտություն կա ջրամբարներ կառուցել ազատագրված տարածքներում»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ արդեն եղած ջրամբարների օգտագործման համար անհրաժեշտ է լրացուցիչ ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր իրականացնել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ