Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար-փետրվարին 212 օտարերկրյա քաղաքացիներ վաճառել են Հայաստանում ունեցած իրենց անշարժ գույքը

Ապրիլ 05,2021 18:04

Այս տարի օտարերկրյա քաղաքացիներն ավելի շատ վաճառել են մեր երկրում իրենց պատկանող անշարժ գույքը, քան գնել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալներից: 2021 թվականի հունվար-փետրվարին Ռուսաստանի Դաշնության 173 քաղաքացիներ վաճառել են Հայաստանում ունեցած իրենց անշարժ գույքը, որից 58-ը հողատարածքներ, 38-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են:

ԱՄՆ 11 քաղաքացիներ նույնպես վաճառել են Հայաստանում ունեցած իրենց անշարժ գույքը, որից 2-ը հողատարածք, մեկը՝ գյուղնշանակության հող:

Իրանի քաղաքացի հանդիսացող 8 մարդ է այստեղ ունեցած իր անշարժ գույքը վաճառել: Եվրոպական պետություններից 7 քաղաքացիներ են այդ քայլին գնացել:  ԱՊՀ պետություններից 10 քաղաքացիներ են անշարժ գույքը վաճառել:

Ընդհանուր առմամբ, այս երկու ամիսների ընթացքում 212 օտարերկրյա քաղաքացիներ վաճառել են Հայաստանում ունեցած իրենց անշարժ գույքը:

Անշարժ գույք ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիները գրեթե եռակի անգամ պակաս են վաճառողներից: 2021-ի հունվար-փետրվարին ընդամենը 76 օտարերկրացիներ են մեր երկրում անշարժ գույք ձեռք բերել, որից 37-ը ՌԴ քաղաքացիներ, 12-ը՝ ԱՄՆ-ի, 8-ը՝ Իրանի եւ այլն:

Օտարերկրյա քաղաքացիները ամենաշատը Երեւանում են անշարժ գույք ձեռքբերել կամ վաճառել, ապա՝ Արմավիրի ու Կոտայքի մարզերում:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաեւ գրավադրման գործարքները՝ թե այս երկու ամիսների ընթացքում որ մարզում որքան անշարժ գույք է գրավ դրվել: Գրավադրված գույքի 55 տոկոսը Երեւանում է գտնվում, 12 տոկոսը՝ Կոտայքում, ապա՝ Արագածոտնում, Շիրակում, Սյունիքում եւ այլ մարզերում:

Կոմիտեի հրապարակած ցանկից տեղեկանում ենք, որ մեր քաղաքացիներն ամենաշատը բնակարանն են գրավ դրել: Գրավի առարկա են հանդիսացել նաեւ հասարակական եւ արտադրական նշանակության շինությունները, հողատարածքները, ավտոտնակները: Նշյալ ժամանակահատվածում մեր երկրում 1133 բնակարան, այդ թվում բնակելի տուն, գրավ է դրված, որից 322-ը՝ մարզերում:

Գրավադրված 110 հողատարածքներից 45-ն էլ գյուղատնտեսական նշանակության են: Գրավի առարկա են հանդիսանում 209 արտադրական եւ հասարակական նշանակության շենք-շինություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ samujanyan.wordpress.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930