Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է նախորդ օրից գիշերել Ծիծեռնակաբերդում»․ Աննա Մայիլյան

Ապրիլ 05,2021 17:00

«Եթե ամեն օր ասում են, որ թուրքի հետ պետք է բարեկամանալ, առեւտուր անել, եղբայրանալ, ապա սա սադրանք է։ Դա մարդկանց մեծամասնության մոտ էլ ավելի մեծ ատելություն է առաջացնում։ Չեմ պատկերացնում, որ ժողովրդի մոտ դա կարող է հանգստություն առաջացնել։ Հակառակը, ավելի շատ ենք տագնապի մեջ մտնում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններին՝ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը։

Նրա բնորոշմամբ․ «Մոռանալ պատմական անցյալը՝ նշանակում է նորից ցեղասպանվել։ Թուրքը երբեք իր գենետիկան չի փոխելու, նույն թուրքն է մնալու։ Իհարկե, այդ ազգը շատ անցուդարձ է տեսել, ունի նաեւ մտածող եւ պատմություն իմացող մարդիկ, սակայն ինչպես կարելի է այսօր, երբ ունենք չվերադարձված գերիներ, չթաղված զինվորներ, խոսել բարեկամության մասին։ Թշնամին չի դադարում ամեն օր թշնամու տեսանկյունից ատելություն արտահայտել»։

Աննա Մայիլյանը ցավով արձանագրեց, որ հանրությունն այս գործընթացին դիմակայելու ցանկություն չունի․ «Սա մեր արժանապատվության անկումն է։ Մեզ փորձում են ամեն օր սթրեսային վիճակի մեջ գցել։ Սա նպատակ ունի։ Այնքան դժվար է այսօր սթափ եւ խելացի գտնվել։ Ժողովրդի կորիզը միշտ պետք է սթափ եւ ամուր լինի»։

Հարցին ի պատասխան, թե ապրիլի 24-ին կգնա՞ Ծիծեռնակաբերդ, եթե իշխանությունը նորից որոշի կորոնավիրուսի պատրվակով հիշատակի միջոցառումն անցկացնել հեռավար, Աննա Մայիլյանն ասաց․ «Անպայման։ Յուրաքանչյուր վայրում այդ օրը պետք է լինի հիշատակի օր։ Կարելի է նախորդ օրից գիշերել Ծիծեռնակաբերդում։ Դա մեր․․․»։ Այս խոսքերն ասելիս երգչուհին հուզվեց, ապա հավելեց․ «Դա մեր արժանապատվությունն է, չի կարելի ոտնակոխ անել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930