Մի քանի օր է՝ «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները դադարեցված էին․ Գյումրիից ՌԴ -ի տարբեր քաղաքներ, ինչպես նաև հետադարձ թռիչքներ չէին իրականացնում։
Պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, թռիչքուղու վնասված լինելն էր։
Aravot.am-ը դիմեց Արմենիա միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանին՝ պարզաբանում խնդրելով։
Վերջինս նշեց հետևյալը․ «Օդանավակայանի վազքուղու մասնակի վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, որոնք արդեն ավարտվել են։ Եվ օդանավակայանը վերսկսել է իր գործունեությունը, թռիչքներ է իրականացնում՝ ըստ չվացուցակի։ Այսօր արդեն իրականացվում են չվերթները»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ