Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքում նույնպես կորոնավիրուսի աճ է արձանագրվել. հատուկ դեպքերում հիվանդներին տեղափոխում են մայրաքաղաք

Ապրիլ 05,2021 16:10

Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ, ինչպես հանրապետությունում, կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից, թվերը մարզպետարանում ամփոփվում են շաբաթական կտրվածքով, եւ ըստ այդմ՝ անցած շաբաթ մարզում ամբուլատոր հսկողության տակ 156 հիվանդ է եղել, 22 անձ բուժվում է հիվանդանոցում։

Նույն ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 44 նոր դեպք, ապաքինվել է 18 մարդ։

Հիվանդները բուժում են ստանում միայն Կապանի բժշկական կենտրոնում, քանի որ հատուկ պրոֆիլացված բաժանմունքը կրկին բացվել է։

«Միայն առանձին հատուկ դեպքերում է, ասենք՝ հղիներ, ծանր ուղեկցող հիվանդություն ունեցողներ, որոնց անմիջապես տեղափոխում են մայրաքաղաք»,–մեր զրույցում նշեց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930