Մոսկվայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանից հետո Հայաստանի ներկայացուցիչների համար եռօրյա դադար է: Ըստ քաշային կարգերի հերթագայության, մեր ծանրորդներից հաջորդը մրցահարթակ ապրիլի 7-ին մտնելու է 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը ու այդ օրվանից մինչեւ առաջնության ավարտը մենք ամեն օր մասնակիցներ ունենալու ենք:
Ներկայացնում ենք Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների անդամների մասնակցության օրերը:
Ապրիլի 8-ին
89 կգ քաշային կարգ՝ Անդրանիկ Կարապետյան եւ Կարեն Ավագյան:
Կարդացեք նաև
Ապրիլի 9-ին
81 կգ՝ Լիանա Գյուրջյան: 96 կգ՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան:
Ապրիլի 10-ին
102 կգ՝ Արսեն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան: 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան: 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան:
Ապրիլի 11-ին
+87 կգ՝ Արփինե Դալալյան: +109 կգ՝ Գոռ Մինասյան եւ Վարազդատ Լալայան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ