«Որեւէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն։ Նման բառ եւ մոտեցում չի նշվել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նկատի ունի իշխանությունը, երբ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է թշնամիների հանդեպ մոտեցումները փոխելու մասին եւ ինչպիսի՞ն է իշխանության դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ուղղակի արձանագրենք, որ նման բառ չի հնչել»,-հավելեց Մակունցը։
Նա կարծում է, որ այն պաշտոնյաները, որոնց խոսքը Թուրքիայի առնչությամբ մեկնաբանման կարիք ունի, իրենք էլ կմեկնաբանեն իրենց ասածները։
Ինչ վերաբերում է ՀՀ-Թուրքիա հարաբերություններին առհասարակ, նա նշեց․ «Կարծում եմ՝ գոնե մինչեւ վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, եթե կուզեք՝ թշնամական վերաբերմունք ՀՀ-ի եւ հայ ժողովրդի հանդեպ։ Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ