«Ինձ համար առնվազն ակնհայտ է, թե ով է լինելու մեր ցուցակի առաջին համարը, բայց ուզում եմ նաեւ նշել, որ վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։ Ինչ վերաբերում է ցուցակի մյուս համարներին, ապա մենք դրան չենք անդրադառնա մայիսից շուտ։ Նաեւ մեխանիզմ կմշակենք, թե ցուցակն ինչ սկզբունքով է ձեւավորվելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե հունիսի քսանին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ինչպիսի՞ ցուցակ է ներկայացնելու իշխող ուժը՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա չբացառեց, որ ցուցակում կլինեն նոր անուններ։ Նաեւ համոզմունք հայտնեց, որ իրենք վարկանիշը բարձր է։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի հրաժարականի օրը հայտնի՞ է արդեն։ Մակունցը պատասխանեց, որ կոնկրետ օրը դեռ որոշված չէ, բայց կարելի է ենթադրել, որ դա տեղի կունենա ապրիլի վերջին․ «Սա ենթադրություն է, քննարկում չի եղել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ