Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք իշխանությանը որեւէ պատրվակ չենք տալու, որպեսզի որեւէ պահի հետքայլ լինի»․ Անի Սամսոնյան

Ապրիլ 05,2021 12:16

«Մենք չենք ասել, թե կա պայման, որի դեպքում մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի։ Միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, եւ մենք կգնանք արտահերթ ընտրությունների։ Եթե գնում ենք՝ կարծում եմ՝ տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնելը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ «Լուսավոր Հայաստանն», այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո պայմանավորվածություն խախտի եւ վարչապետի թեկնածու առաջադրի՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մենք իշխանությանը որեւէ պատրվակ չենք տալու, որպեսզի որեւէ պահի հետքայլ լինի կամ նահանջ այս օրակարգից»,-նշեց նա։

Հարցադրմանն ի պատասխան, որ եթե ԼՀԿ-ն մտադիր է առաջիկայում սպասվող ընտրություններում իշխանություն վերցնել, բայց նախորդ ընտրություններում միայն նվազագույն շեմը կարողացավ հաղթահարել, Անի Սամսոնյանը նշեց․ «Յուրաքանչյուր առողջ քաղաքական ուժ միշտ ձգտում է առավելագույնին, այսինքն՝ մենք մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար չենք գնում այս ընտրություններին։ Հետեւաբար, բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել»։

Լրագրողներից մեկը նկատեց՝ 2018թ․-ին այդպես չեղավ։ Անի Սամսոնյանն արձագանքեց, որ 2018թ․-ին այլ իրավիճակ էր, 2021թ․-ին՝ այլ․ «2018թ․-ին մենք չենք ասել, որ պետք է լինենք իշխանություն։ Հեղափոխական ուժը պետք է լիներ իշխանություն։ Հիմա իրավիճակը փոխվել է, եւ ամեն քաղաքական ուժ ունի հնարավորություն մարդկանց համոզելու։ Քարոզարշավն ունենալու է որոշիչ նշանակություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930