Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ բավարարվել է տրանսգենդերի դիմումը անձնագրում սեռի նշումը փոխելու վերաբերյալ. Jamnews

Ապրիլ 05,2021 10:46

Jamnews. Վրաստանում առաջին անգամ տրանսգենդերներն իրավական ճանաչում են ստացել։ 2021 թ-ի մարտի 25-ին Վրաստանի արդարադատության նախարարության որոշմամբ երկրի պատմության մեջ առաջին անգամ բավարարվել է առաջին դիմումը․ քաղաքացի Լ․Մ․-ի անձնագրում սեռի սյունակում «արականը» փոխարինվել է «իգականով»։

Սեռափոխության համար հայտատուն Պետական ծառայությունների գործակալություն է ներկայացրել տեղեկանք բուժհաստատությունից այն մասին, որ ինքը սեռափոխության վիրահատություն է տարել։ Նրան ուղղված տվյալներով ծննդյան վկայական է տրամադրվել։

«Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբ» կազմակերպությունն ասում է, որ Ստրասբուրգի դատարանում 2017 թ-ից քննվում են երկու վրացի տրանսգենդերների գործերը, որոնց մերժել են պաշտոնական փաստաթղթերում սեռը փոխելու հարցում։

Նրանց դեպքում Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ սեռի նշումը փոխելու անհրաժեշտ պայման է սեռափոխության վիրահատությունը։

«Այդ պահանջը հակասում է Մարդու իրավունքների միջազգային և եվրոպական դատարանի չափանիշներին։ Դա մարդու իրավունքի սահմանափակում է, որը չի ուզում բժշկական միջամտության ենթարկվել, բայց տրանսգենդեր է», — ասված է կազմակերպության հայտարարությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930