Ս․թ․ ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող՝ Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Պատգամավորն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին Հարություն Մարությանն անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր նվիրեց պատգամավորին:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ