Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, մենք միշտ պետք է զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել». Սասուն Միքայելյան

Ապրիլ 03,2021 14:41

«Ո՞նց կարա Քարվաճառը մերը չլինի: Դադիվանքը 5-րդ դարից է գալիս, 12-13-րդ դարերում Քարվաճառը եղել է մեր 7 գավառներից մեկը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Հարցին՝ ձեզ մեղավոր զգո՞ւմ եք՝ Շուշիի համար, Կոմանդոսի առաջ՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ի՞նչ պահով: Դե, ես երեք պատերազմներին էլ մասնակցել եմ, վիրավորվել եմ: Շուշիի ազատագրման ժամանակ ես 107 տեղով խփվել եմ: Շուշին իմ երազանքների քաղաքն է եղել: Այսօր ամեն մարդ ինչ ասես խոսում է՝ չպատկերացնելով, չհասկանալով, չգիտակցելով: Այսօր ծանր վիճակներ ենք ապրում: Մարդիկ դեռ չեն կողմնորոշվել ինչ է կատարվել, մի տեսակ ոնց որ ցայտնոտի մեջ լինեն, պետք է կարողանանք այս ամեն ինչի մեջից դուրս գանք: Մենք տարածքներ ենք կորցրել այն ժամանակ էլ, Մարտակերտն ենք տվել երկու անգամ, հետ ենք վերցրել, մենք երբեք չպետք է հուսահատվենք: Եղավ այն, ինչ եղավ, հասկանո՞ւմ եք, բայց մենք պետք է միշտ ազգովի համախմբված լինենք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գանք: Մենք չպետք է հուսահատվենք ու թողնենք քմահաճույքին այս պետությունը, հետագայում ավելի մեծ պրոբլեմներ ունենանք»:

Հարցին՝ իշխանական ներկայացուցիչներից շատերը մտածում են, որ մենք կարող ենք Թուրքիայի հետ արդեն բարեկամանալ, ի՞նչ կասեք՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Թուրքը մեր դարավոր թշնամին է: Կարող է ինչ-որ կապեր ունենալ տնտեսական, բայց ո՞նց կարա Թուրքիան մեզ բարեկամ լինի, դա անհնարին է, դա պատմականորեն է ապացուցվել՝ թե՛ երկրորդ հազարամյակի սկզբին, թե՛ հիմա: Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, մենք միշտ պետք է զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930