Այսօր հատուկ արարողակարգով վերջին հրաժեշտը տվեցին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կոմանդոսին:
Քաղաքացիները, զինակից ընկերները ծափերով էին ճանապարհում փառապանծ Կոմանդոսին:
Հրաժեշտի արարողությանը ներկա էր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Վշտով գնաց Կոմանդոսը, Շուշիի կորուստը ծանր տարավ: Ծանր էր տանում, որովհետեւ Շուշիի օպերացիան հենց ինքն է ղեկավարել: Այն ժամանակ անհնարին էր թվում, որ Շուշին կարող ենք վերցնել, Կոմանդոսը կարողացավ իր գաղափարով, իր ռազմական գիտելիքներով հասնել նրան, որ կարողացանք ազատագրել Շուշին: Մենք երբեք մեր հույսը չենք կորցնում: Այն տղաները, որտեղ ընկան, դա սրբավայր մեզ համար ու մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ