ՊԵԿ-ը գրանցել է լավագույն արդյունքները պետական մարմինների աշխատակիցների միջև տեղի ունեցած հրաձգության հանրապետական մրցույթում։
Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց թիմային պայքարում կոմիտեի աշխատակիցները նվաճել են առաջին հորիզոնականը։
Տղամարդկանց թիմային պայքարում ՊԵկ աշխատակիցները 150 հնարավորից վաստակել են 127 միավոր, իսկ կանանց թիմը՝ 123 միավոր։
Կանանց անհատական պայքարում ևս առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է կոմիտեի աշխատակից Անահիտ Ասատրյանը՝ վաստակելով 45 միավոր։
Կարդացեք նաև
Հրաձգության հանրապետական մրցույթի թիմային խաղում հաղթողները պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով, իսկ կանանց անհատական պայքարում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ստացել է օդամղիչ ատրճանակ։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին