Ապրիլի մեկից ուժի մեջ մտավ ԿԳՄՍ նախարարի՝ մարտի 15-ին հաստատած 25-Ն որոշումը, ըստ որի՝ երեսնօրյա ժամկետում պետք է վերաձևավորվեն պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինները՝ խորհուրդները։
Յուրաքանչյուր դպրոցի ծնողական և մանկավարժական խորհուրդ իր կազմից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է երկուական անդամ, ընդ որում, նույն անձը չի կարող առաջադրվել ավելի քան երկու անգամ։
Ծնողներին և մանկավարժներին կոչ ենք անում պատասխանատվությամբ մոտենալ այս հարցին. նախապես ծանոթանալ համապատասխան կարգին, խորհրդի անդամի լիազորություններին, առաջադրել (ինքնաառաջադրվել) այն անձանց, ովքեր առավելագույնս արդյունավետ կգործեն իբրև խորհրդի անդամ՝ ի շահ սովորողների, աշխատակիցների և դպրոցի։
Սա հնարավորություն է դպրոցների կառավարումը դարձնել ավելի արդյունավետ, մասնակցային, հաշվետու և թափանցիկ։
Կարդացեք նաև
ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ