Հայաստանը նախորդ տարվա ընթացքում արտահանել է 113 հազար 200 հատ ոչխար ու այծ, իսկ ներմուծել՝ 4 հազար 387 հատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի շատ թվով ոչխար արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար:
Ի դեպ, պաշտոնապես Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով կամ 53 հազար 841-ով ավելացել է, այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի գլխաքանակը կազմել է 693 հազար 439, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 639 հազար 598:
Ոչխարի գլխաքանակի այսչափ ավելացումը, մասնագետների խոսքերով, բավարար չէ ոչխարաբուծությունը զարգացնելու համար: Կհիշեք՝ տարիներ առաջ ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր առաջացրեց անասնաբուծության այս ճյուղում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում