Նիկոլ Փաշինյանի՝ «Ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով» արտահայտությունը տարածաշրջանային սկանդալ դարձավ։
Բանն այն է, որ ռուսական կողմը շատ ցավոտ արձագանքեց այս հայտարարությանը, իսկ Ադրբեջանն էլ շարունակում է սրել իրավիճակը։ Ադրբեջանի ականազերծման գործողությունների գործակալությունը հայտնեց, որ Շուշի քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների բեկորներ, եւ սա այն դեպքում, երբ ռուսական կողմից հայտարարություն էր հնչել, թե պատերազմի ժամանակ «Իսկանդեր» համակարգը չի կիրառվել։
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում՝ ինչ է խոսում, երբ խոսք է գնում ռազմական հարցերի մասին։ «Իսկ թե ինչ է ցանկանում Ադրբեջանը սրանով, չգիտեմ, սակայն զինված է ռուսական սպառազինությամբ եւ պետք է որ չցանկանա այն հեղինակազրկել»,- ասաց Խրամչիխինը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում