Առաջիկա ընտրություններում հասարակությունը մանիպուլյացվելու է առավել, քան երբևէ։ Մանիպուլյացիայի հիմքում Նիկոլ Փաշինյանը դնելու է ժամանակային չափումների՝ նախկինի, ներկայի ու ապագայի դեֆորմացիան։ Նա հասարակությանը հիշեցնելու է համեմատաբար հեռավոր անցյալը՝ նախահեղափոխական ժամանակաշրջանը, «նախկիններին», «թալանը», «կոռուպցիան»՝ դրանով փորձելով մոռացության մատնել ոչ վաղ անցյալը՝ պատերազմի արհավիրքը և երկիրը կործանման հասցրած իր գործունեությունը։
Խեղաթյուրելով անցյալի այդ չափումները՝ Նիկոլ Փաշինյանը խոստանալու է պայծառ ապագա՝ որպես դրա նախադրյալ ներկայացնելով հեռավոր անցյալի դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանի ողջ քարոզչությունը կառուցված է լինելու «միայն թե նախկինները չվերադառնան» սկզբունքով, և մեծ է վտանգը, որ հասարակությունը կուլ է տալու այդ խայծը։ Հանրային գիտակցությունը մանիպուլյացվել ու կառավարելի է դարձել այնպես ու այնքան, որ անցյալի հիշողությունը գերակա է ներկայի նկատմամբ, մարդիկ կույր են ամիսներ առաջ տեղի ունեցած ու շարունակվող աղետի հարցում, բայց նախանձախնդիր են հեռավոր անցյալի, դրա հնարավոր վերադարձը թույլ չտալու պարագային։
Անցյալը Նիկոլ Փաշինյանի համար և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Նա փորձելու է համեմատաբար հեռավոր անցյալի հիշողության բորբոքմամբ ջնջել ամիսների վաղեմություն ունեցող անցյալի ողբերգականությունը։
Կարդացեք նաև
Հասարակության առնվազն մի մասը նրան թույլ է տվել աղավաղել սեփական հիշողությունը, որի մանիպուլյացիայով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այս անգամ փորձելու է վերարտադրվել։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում