Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պայծառ գաղափարը դառնում է իր հակապատկերը

Ապրիլ 03,2021 10:00
mard

Վերջերս Օքսֆորդի համալսարանի «ակտիվիստ» ուսանողներն ու պրոֆեսորները եկան այն եզրակացության, որ երաժշտության դասավանդումն այն տեսքով, որով դա արվում է այսօր, չափազանց հեռու է «պոլիտկոռեկտության» ներկայիս պահանջներից:

Ինչպես գրում է The Telegraph բրիտանական թերթը՝ այդ դասավանդումն, ըստ նրանց, ամբողջությամբ հիմնված է «գաղութատիրական ժամանակաշրջանի սպիտակ եվրոպական» երաժշտության վրա եւ վիրավորում է սպիտակ մաշկ չունեցող ուսանողների զգացմունքները:

Երաժշտության ուսուցումը «ապագաղութացնելու» շարժման մասնակիցները գտնում են, որ դաշնամուրի դասերը, ինչպես նաեւ եվրոպական նոտագրություն դասավանդելը տառապանք է պատճառում «գունավոր» ուսանողներին:

Այդ անհեթեթ տեսությունն ինձ ստիպեց հիշել հայտնի ասույթը՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ», ինչպես նաեւ մի պատմական ճշմարտություն. ցանկացած վեհ եւ պայծառ գաղափարի մակերեսային, դոգմատիկ կիրառումը կարող է հիմնովին վարկաբեկել այդ գաղափարը՝ խեղաթյուրելով, շուռ տալով դրա իմաստը 180 աստիճանով, դարձնելով դրա ճիշտ հակապատկերը:

Դրա օրինակը տալիս է մեր նորագույն պատմությունը: Մարդկանց հավասարությունը եւ սոցիալական արդարությունը, անշուշտ, հրաշալի գաղափարներ են: Բայց այն, ինչ տեսել են մեր ծնողներն ու պապերը այդ գաղափարներն իբր իրականացնող երկրում, վայրագ բռնաճնշումներն էին, իսկ այն, ինչ ես եմ տեսել, կոռումպացված բյուրոկրատիայի խրախճանք էր՝ բյուրոկրատիա, որը, Ջորջ Օրուելի բնորոշմամբ, շատ ավելի «հավասար էր», քան, մենք՝ «հավասարներս»:

Ճիշտ նույն ձեւով կարծիքների, համոզմունքների, ապրելակերպի, հավատքի բազմազանությունն, անշուշտ, ողջունելի է: Բայց, երբ այն ձեռք է բերում ձեւական պարտադրանքի բնույթ, դառնում է «կոմունիզմ կառուցողի վարքականոնի» նման մի բան: Համակարգը սկսում է քեզ հետեւել՝ հանկարծ սա՛ չասես, սա՛ չանես, թե չէ մենք քեզ կհամարենք կա՛մ նացիստ, կա՛մ ռասիստ, կա՛մ հոմոֆոբ, կամ էլ՝ բոլորը միասին, եւ այդ դեպքում համակարգի «ադեպտները» սկսում են քեզ բարոյապես ճնշել համարյա նույն խստությամբ, որով դա անում էին կաթոլիկ հավատաքննիչները, ստալինյան «չեկիստները» կամ Գեստապոն:

«Ֆունդամենտալիստ» ազատականները միանգամայն տոտալիտար եղանակով ռեգլամենտի են ենթարկում նույնիսկ անձնական կյանքը՝ հանկարծ չհարցնեք մարդու հավատի կամ սեռական կողմնորոշման մասին, հանկարծ չակնարկեք, որ նա գիրացել է կամ նիհարել, հանկարծ տրանսպորտում տեղ չզիջեք կնոջը, որպեսզի նա չմտածի, թե դուք կարծում եք, որ նա ձեզ հավասար չէ: Արվեստում էլ՝ եթե կինոյում կա հանցագործ սեւամորթ կամ մահմեդական, ապա անպայման պետք է լինի մուգ մաշկով կամ իսլամ դավանող ազնիվ ոստիկան: Պլյուրալիզմի նման քարոզը, համաձայնեք, բավականին նման է Կենտկոմի գաղափարախոսական բաժնի «ցուցումներին»:

Բայց երբ մարդիկ ապրում են դոգմաների աշխարհում, նրանց տարհամոզելն անիմաստ է: Մի՞թե ես կկարողանամ բացատրել օքսֆորդյան պրոֆեսորներին, որ Բեթհովենի եւ Մոցարտի երաժշտությունը «սպիտակ գաղութատիրության» հետ կապ չունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նյութապես եւ ֆինանսապես մեր նման սոված զանգվածը իշխանության հարցում մարգինալ լուսանցքային երեւույթ է, մեզ նմաններին երբ իշխանության՝ ընտրության հնարավորություն ես տալիս, մենք թքած ունենք թե ով կընտրվի, մեր միակ նպատակը ընտրակաշառք վերցնելն է եւ թոռներին միգուցե նվեր առնելն է, սա կաթի մեջ ջուր լցնողի մասին առակը կցուցանե, եւ սա նորմալ է, սոված մարդիկ երկարաժամկետ ծրագրեր չեն կազմում եւ ազգային մշակույթի անբաժանելի մասն է ազգի նյութական եւ ֆինանսական ինքնաբավարարվածության բարձր աստիճանը՝ գործարարության միջոցով: Գործարարությունը արարչագործության բաղկացուցիչ մասն է եւ մանկապարտեզում, դպրոցում այն պետք է պարտադիր լինի եւ դրան համատեղ պետք է վերացվի վարձու աշխատանքը եւ բոլորը պետք է դառնան մասնավոր աշխատող՝ այն էլ պետությունից ստանալով համապատասխան իրավունք եւ աջակցություն: Որ փողին կակա չասենք:
    Երբ մենք նյութապես եւ ֆինանսապես ապահովված ենք, մենք ընտրակաշառքից բարձր ենք եւ ընտրելու իրավունք ունենք եւ մեր նման մարդկանց ծրագրերը միջին ժամկետի կլինենեն, բայց մեր միջի ստորիններն էլ գաղափարապես են սոված, սրանց էլ համապատասխանում է սոված գայլի պատմությունը, որի գլխին քարոզ են կարդում, սա էլ թե ոչխարներս փախան, սա էլ է բնական, սրանք էլ մարգինալ լուսանցքային են ազգային գաղափարախոսություն եւ ռազմավարության դոկտրինա արարելու հարցում, սրանց ուշքնումիտքը միայն միջնաժամկետ ծրագրերն են եւ իշխանության գալն է եւ ատամներով այն պահելն է: Սա էլ է արարչագործության բաղկացուցիչ մասը՝ ազգային գաղափարախոսություն եւ ռազմավարություն` տասնյակ, հարյուրավոր եւ հազարավոր տարիների ծրագրերի արարելն է եւ դրա իրավունքն ունեն միայն իշխանական բարձունքներին հասածներս, ովքեր հարստությանը, փառքին ու իշխանությանը կակա չենք ասում, բնական է, սա էլ է պետք մանկապարտեզում ու դպրոցում պարտադիր առարկա դարձնել: Ունենք երեք իշխանություն՝ բուրգի ստորոտում դրամատնտեսական, միջին մասում՝ կառավարման եւ երկարաժամկետ գագաթին՝ գաղափարական: Եւ բոլորը պետք է լինեն մաքրամաքուր ու թափանցիկ եւ դառնան մեր ազգային արարչագործ մշակույթի անբաժան ու հիմնական կորիզը:

  2. Ruben says:

    Մի գնչու բ(պ)արոն մի անգամ ասաց. Դուք հայերով հարուստ եք, քանի որ ծնվել եք լեռներում: Դուք ավելի մոտ եք ապրում Արարչին: Զատվելու օրը Թաթարները հիշում են, իսկ դու մոռանում եք: Բայց մենք էլ հիշում ենք, որ Արարատը հայերի լեռն է: Հայը մեր ավագն է, և մենք նրան պատվում ենք որպես հայր:

  3. Gohar says:

    Հարգելի Արամ Աբրահամյան ,
    Շնորհակալություն Ձեզ
    Գիտեի , որ կլասիկ գրականության մեջ փնտրեցին և “գտան” ռասիզմ և արգելեցին Շեքսպիրին ;
    https://www.newsmax.com/us/teachers-shakespeare-racist/2021/02/16/id/1010231/
    Գիտեի , որ մաթեմատիկան պետք է լինի Էթնոմաթեմատիկա, որով հասանելի լինի բոլոր խավերի ուղեղներին
    https://nypost.com/2021/02/12/adding-wokeness-oregon-promotes-teacher-program-to-subtract-racism-in-mathematics/
    Բայց որ քոլեջների ընդունելությունից հանվում է SAT-ն դա արդեն խայտառակ կուլ գնալ է։ Դա պարտություն է Ձեր կողմից նշած իսկ ուժերին։
    https://www.slideshare.net/RebeccaTribe/ethnomathematics-presentation
    https://blog.collegeboard.org/January-2021-sat-subject-test-and-essay-faq
    Մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում և այլ քոլեջներ շտապեցին հանել այդ քննությունը ։ Նրանք ռասիստ չեն ։ Աշխարհը ո՞ւր է գնում ։ Ի՞նչ հույս ունենամ, որ իմ սպիտակ, խելացի թոռներս կարող են քոլեջ ընդունվել անգրագիտության հետ մրցույթում հաղթող լինել ։

  4. Gohar says:

    Սկսած 5-րդ դասարանից , փոքր թոռս պարապում է և լավ առաջադիմություն է ցույց տալիս SSAI & ISEE Kaplan-ի թեստերում, որ ընդունվի բարձր առաջադիմություն ունեցող միջին դպրոց ։ Սպասումներ մեջ ենք, որ մինչև աշուն հնարավոր է սա էլ հանեն, նշված ժամկետը չեղյալ համարեն և ստիպեն այդ հատուկ մասնավոր դպրոցին համընդհանուր ընդունելություն անեն ։
    Ընթացքում կգրեմ ։
    Մի՞թե մասնավոր դպրոցներն էլ են կուլ գնալու ։

  5. Anonymous says:

    Նախապես ներողություն են խնդրում , որ շարունակում եմ անդրադառնալ այս ցավոտ թեմային։ Առավոտս բացվեց, և նորից վերընթերցելով հասա վերջին տողերին․”Մի՞թե ես կկարողանամ բացատրել օքսֆորդյան պրոֆեսորներին, որ Բեթհովենի եւ Մոցարտի երաժշտությունը «սպիտակ գաղութատիրության» հետ կապ չունի”:
    Հարգելի Պ-ն Արամ Աբրահամյան , ի հակադրություն աշխարհի կլասիկներին, այժմ վերին , շատ վերին բարձունքներից աշխարհին ներկայացվում է “արվեստի ” նմուշներ, որոնք նայելիս հանկարծ նկատում ես, որ կողքիդ երեխա կա, որի առաջին լեզուն անգլերենն է և ակընթարթորեն անջատում ես հեռուստացույցը, որ այդ փողոցային բառերը երեխադ չլսի և նրանց էռոտիկ շարժումները չտեսնի ։
    Սա են մատուցում հիմա որպես արվեստ․ Կարևորը, որ նրա՛ց ուղեղին դա հասանելի է։ Աստված չանի Հայաստանն էլ սկսի գնալ այդ ուղիով։ Դուք այն մեղմորեն անվանում եք ՛Պլյուրալիզմի”, իմ կարծիքով դա ֆաշիսզմի սկիզբն է։
    Քառդի Բի- Գըռեմի ,2021 Մարտ
    Cardi B – Up / WAP feat. Megan Thee Stallion (Live from the 63rd GRAMMYs ®️ 2021)
    https://www.youtube.com/watch?v=UnBZLFB7kLo
    Զեր թերթի նվիրյալ ընթերցող․

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930