Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ամենահարուստների և ամենաաղքատների հարաբերակցությունը նորմայից 5-6 անգամ ցածր է․ Տնտեսագետ. «Ա1+»

Ապրիլ 02,2021 23:50

«Մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ, քանի որ չենք գերազանցել նախաճգնաժամային ցուցանիշները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։

Տնտեսագետի կարծիքով, ընտրությունների գնացող քաղաքական ուժերի ամենակարևոր խնդիրը պետք է լինի սոցիալական անհավասարության վերացումը։ Նրա ներկայացմամբ, 2019թ․ տվյալներով, Հայաստանում ամենահարուստների և ամենաաղքատների հարաբերակցությունը կամ, այսպես ասած՝ Ջինի գործակիցը եղել է 38,4, անգամ։

«Մինչդեռ, տնտեսագիտությունը սովորեցնում է, որ նորմալ է, երբ 6-8 անգամ է։ Հայաստանում նորմայից մեծ շեղում կա՝ 5-6 անգամ»,- ասում է նա։

Ա․ Մարկոսյանը նաև ընդգծում է, որ մեր երկրում չկա միջին խավ, մինչդեռ, 1989թ․ միջին խավը կամ միջին եկամուտներ ունեցողները Հայաստանում կազմում էին հասարակության 46,7 տոկոսը։

Մանրամասները՝  տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930