Հայաստանի ներկայացուցիչ բռնցքամարտիկներ, 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ՝ Ժորժիկ Մարությանն ու Արթուր Բազեյանը, 69 կգ՝ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը եւ 75 կգ՝ Արման Դարչինյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի եւ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ եւ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ գտնվում են Ուկրաինայի Խերսոն քաղաքում: Մեր տղաները մասնակցում են Միկոլի Մանգերայի 15-րդ միջազգային մրցաշարին: Արդեն առաջինը ռինգ մտել եւ միավորներով տանտերերից Ալեքսեյ Շիրյոեւիի նկատմամբ հաղթանակ տոնել է Արման Դարչինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ