Սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը կարծում է, որ նրան վերագրվող արարքի վերաորակման հնարավորություն չկա։ «Վերաորակման հարցն այդ պահին կիրառման դրույթ չէ։ Որպեսզի դատարանը դիմի ՍԴ-ին, պարտադիր է, որպեսզի հարցը լինի կիրառման ենթակա նորմ։ Իսկ կիրառման ենթակա նորմ կլիներ այն դեպքում, եթե դատախազությունը միջնորդեր վերաորակել, ինչը չարեց, այլ միջնորդեց այն առումով, որ սահմանադրությանը համապատասխանելու խնդիր կա»,-դատական նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ 2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ․-ի դրությամբ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, 2008թ․-ի դրությամբ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, եւ մի քանի օրից կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նրա պաշտպանների միջնորդության որոշումը։ Դատախազությունն էլ գտնում է, որ դատարանը պետք է դիմի ՍԴ, որովհետեւ մարտին կայացրած ՍԴ որոշման կատարման առնչությամբ կա սահմանադրությանը համապատասխանության խնդիր։
Հիշեցնենք նաեւ՝ ՍԴ-ն մարտին հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ