Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերում ոռոգման ջրի խնդրի պատճառով որոշ մասնավոր ներդրողները հրաժարվել են ներդրումներ կատարել

Ապրիլ 02,2021 21:12
Tavushi marz

Հայաստանի գյուղերը դեմոգրաֆիական առումով անկում են ապրում, ինչի պատճառը միջավայրն է։

Այսօր «Հոդված 3» ակումբում «Սահմանամերձ Տավուշը» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով Հայաստանի գյուղերը չունեն այն միջավայրը, որտեղ տեղացին կարող է տեսնել իր կամ իր երեխայի ապագան այնպիսին, ինչպիսին կցանկանար։

Ըստ խորհրդականի՝ խնդրի հիմնական պատճառն այն է, որ մարզերի զարգացման հարցում չկա կանխատեսելիություն և պլանավորում.

«ԻՆչքան էլ մենք հիմա խոսենք, մեկ է բոլորս էլ գիտենք, որ համայնքների հնգամյա զարգացման պլանները մեծամասամբ ձևական բնույթ են կրում, և այժմ իրականացվող ծրագրերը ավելի շատ հետևանքները վերացնելու բնույթ ունեն։

Սակայն մեր համայնքներում խնդիրները այնքան բազմազան են, որ այս աշխատանքները չեն կարող դրանք լուծել։ Պետք է ռազմավարություն մշակել կոնկրետ համայնքների զարգացման համար։ Դրա միակ ճանապարհը ես տեսնում եմ բուհերի մասնակցության մեջ։ Շատ քիչ երկրներ կան, որտեղ բուհերի մասնակցությունը այսքան ցածր է, ինչքան մեզ մոտ։ Բուհեր կան, որոնք մայրցամաքների հարցերով են զբաղվում, իսկ մեր բուհերը դուրս են մնում այս հարցում»։

Խորհրդականի կարծիքով՝ անհրաժեշտ է կոնկրետ բնակավայրի հետ կապված երկարաժամկետ պլանավորում ունենալ, որը տեղացուն հնարավորություն կտա տեղեկացված լինել, թե մոտակա տարիներին իր բնակավայրում ինչ փոփոխություն է սպասվում և դրա մասնակիցը դառնալ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ ընդգծել է, որ համայնքներում պետությունը պետք է ունենա ռազմավարական մոտեցում՝ զբաղվածության զարգացման հարցում.

«Օրինակ՝ Այգեպար գյուղում բարերարների միջոցով արդեն զարգանում է ճագարաբուծությունը, սակայն սա պետք է լինի բոլոր համայնքներում և մասշտաբային կերպով՝ գոնե առաջնահերթ համարելով սահմանամերձ գյուղերը»։

Պատգամավորի խոսքով սահմանամերձ գյուղերում ոռոգման ջրի խնդրի պատճառով որոշ մասնավոր ներդրողները հրաժարվել են ներդրումներ կատարել։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930