Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը դեռ ներկայացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՖԻԴԵ-ի հրապարակած ապրիլյան վարկանիշային բոլոր ցուցակներում աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերների շարքում է:
Դասական շախմատում Արոնյանը ապրիլի 1-ի դրությամբ 5-րդն է, արագ շախմատում ՝ 9-րդը, իսկ ՖԻԴԵ-ի ունիվերսալ դասակարգման վարկանիշային ցուցակում, որտեղ հաշվի են առնված դասական, արագ, կայծակնային շախմատի, Grand Chess Tour-ի արդյունքները եւ Գարրի Կասպարովի հիմնադրամը, Լեւոն Արոնյանը ընթանում է 9-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ