Լրահոս
Օրվա լրահոսը

Foody-ի հետ կինը պատրաստում է իր ձեռքերով, բայց խնայում է ժամանակը, ընտանիքն էլ սնվում է տանը՝ առողջ, թարմ ու համեղ սնունդով

Ապրիլ 02,2021 19:30

Ի՞նչ եփել. Այս հարցը գրեթե ամեն օր տանջում է մեր կանանց: Հատկապես նրանց, որոնք ուզում են, որպեսզի իրենց ընտանիքի անդամները ոչ թե դրսում՝ արագ պատրաստվող, շատ դեպքերում էլ՝ անհայտ ծագման սնունդ ուտեն, այլ՝ տնական ճաշատեսակներ: Նույնիսկ գիտակցելով, որ խոհանոցն իրենց կյանքից շատ ժամանակ է խլում, միեւնույն է՝ գերադասում են ընտանիքին կերակրել սեփական ձեռքերով պատրաստած սնունդով:

Այսօր, սակայն հայկական շուկայում գործում է սննդի մատուցման նոր ծառայություն, որը խնայում է մարդու ժամանակը՝ միաժամանակ հնարավորություն տալով ընտանիքին կերակրել իր պատրաստած սնունդով: Foody-ն կիսապատրաստի սննդի արտադրություն է, որի ուղղվածությունը հաճախորդին կիսապատրաստի սնունդ մատուցելն է: Ընկերության հիմնադիրներն ասում են՝ Foody-ի հիմնական առաքելություններից մեկը կանանց խոհանոցային պարտականությունները կիսելն է, որպեսզի նրանք իրենց ժամանակն օգտագործեն կյանքի կարեւոր այլ ոլորտներում. ժամանակ ունենան ինքնազարգանալ, կարիերայով զբաղվել ու գազօջախի առջեւ ժամերով կանգնելու փոխարեն ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

«Foody-ն ստեղծվել է 2020 թվականին, երբ ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով փակված լինելով տանը՝ մենք հասկացանք, թե իրականում ինչքան շատ ժամանակ է խլում խոհանոցը կնոջ կյանքից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Foody ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտակ Ավետիսյանը: Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջինում, կինն իր կյանքի 18 տարիներն անցկացնում է խոհանոցում:

Foody ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտակ Ավետիսյանը

Արտակ Ավետիսյանն ասում է՝ գիտակցելով, որ այդ 18 տարիների պատճառով տուժում են կնոջ կյանքի շատ կարեւոր ոլորտներ՝ Foody-ն առաջարկում է ժամանակ խնայելու խնդրի իր լուծումը՝ որակյալ հումքից կիսապատրաստի սնունդ. «Առավոտից կնոջ ուղեղը ծանրաբեռնվում է այն մտքից, թե այդ օրն ինչ պետք է պատրաստի՝ ընտանիքին գոհացնելու համար: Հատկապես, եթե կա ժամանակի խնդիր, նա պետք է հասցնի այդ ժամանակի մեջ տեղավորվել: Հանգեցինք այն մտքին, որ մեր ստեղծած հնարավորությունը կնոջ ուսերից մեծ բեռ է թեթեւացնելու՝ նախապատրաստական աշխատանքները կատարելու համար: Նախապատրաստական բոլոր գործընթացները, որոնք ամենաշատ ժամանակատարն են, մենք ենք անում: Մենք չենք ուղարկում պատրաստի սնունդ, այլ՝ կիսապատրաստի, վերջին շտրիխը կատարում է կինը եւ մնում է իր դերի մեջ՝ որպես հայկական մենթալիտետի կրող: Նաեւ առիթների ժամանակ կնոջ համար կարեւոր է որակյալ սնունդ ստանալը, եւ շատ հանգիստ կինը կարող է ներկայացնել որպես իր պատրաստած, որովհետեւ իրականում նա է պատրաստում ու մատուցում»:

Foody ընկերության թվային մարքեթինգի պատասխանատու Մարիամ Նալբանդյանն ասում է՝ Foody-ի երազանքի հաճախորդը ընտանիքն է. Ընտանիքին ապահովել առողջ, թարմ ու համեղ սնունդով: Մարիամի խոսքով, առաքելություններից մեկն էլ՝ ընտանեկան ընթրիքի ավանդույթը պահպանելն ու վերականգնելն է. «Foody-ն կենտրոնացած է ընտանիքի վրա: Foody-ի հետ մարդը սնվում է տանը, պատրաստում է իր ձեռքով, կարողանում է կառավարել սննդի հետ կապված հարցերը, այսինքն՝ հիմնական պատրաստողը, որոշողը նա է՝ ինչ ուտեն:
Երբ պատվիրում եք ռեստորանից, սնունդը հաճախորդին հասնում է պատրաստի վիճակում, իսկ Foody-ի դեպքում պատրաստում ես քո ձեռքով»:

Մարիամի խոսքով, սննդի բոլոր բաղադրիչներն առանձին փաթեթավորված ուղարկում են եւ մարդը որոշելու հնարավորություն է ունենում՝ որքանն օգտագործել կամ այդ օրը չօգտագործել.

«Պատրաստման եղանակը փաթեթավորման վրա շատ պարզ գրված է եւ մտածելու, փնտրելու կարիք չկա: Բացի այդ, տուփերի վրա կան QR կոդեր, որոնք սքանավորելով, մարդը կարող է պատրաստման եղանակը տեսանյութում էլ տեսնել»:

Մարիամն ասում է, որ առաքվող սնունդը կիսապատրաստված է շեֆ խոհարարի ձեռքով եւ այն ոչ թե սառցարանի սնունդ է, այլ՝ տեղում պատրաստվող. «Դրա համար խուսափում ենք «կիսաֆաբրիկատ» բառն օգտագործելուց, ասում ենք՝ կիսապատրաստի սնունդ, քանի որ տարբերությունն այն է, որ այն հում է: Ի դեպ, կարող են մեզ մոտից գնել ասենք՝ երեք օրվա կամ ողջ շաբաթվա սնունդը, որը կլինի թարմ: Եվ այդպիսի թարմ լինելու համար մենք մեզ մոտ նախապես չենք պատրաստում՝ լցնում սառցարան որպեսզի հենց պատվերը ստանանք՝ առաքենք: Պատվերը եկավ՝ հենց այդ ժամանակ էլ աղցանի բաղադրամասերը կտրատում ենք եւ ուղարկում: Նշեմ, որ պահպանման պայմանները նույնպես տուփի վրա նշված են՝ ո՛ր սնունդը քանի օր եւ ի՛նչ ջերմաստիճանում կարող եք պահել»:

Foody-ի ճաշացանկում կան նաեւ այնպիսի ուտեստներ, որոնք արդեն պատրաստի են: Դրանք, ըստ Մարիամ Նալբանդյանի, այն սննդատեսակներն են, որոնց կիսապատրաստի առաքելը, պարզապես, խելամիտ չէր լինի. «Օրինակ՝ ապուրները: Եթե պատվիրում են բորշ, մենք չենք ուղարկում բորշի բոլոր բաղադրիչներն առանձին-առանձին, որովհետեւ դրա պատրաստելը շատ ժամանակատար է: Մենք ուղարկում ենք պատրաստի բորշը, որը կարելի է անմիջապես տաքացնել՝ ուտել, որը նաեւ կարելի է պահել սառնարանում: Թթվասերը նույնպես չենք խառնում, այլ՝ առանձին ենք մատուցում: Նույնը՝ աղցանների դեպքում՝ սոուսը չենք խառնում»:

Foody-ի պատասխանատուները վստահեցնում են, որ իրենց ճաշացանկի սննդատեսակների մեծ մասը կարելի է պատրաստել 15-20 րոպեում: Մարիամի խոսքով, ունեն մի քանի ուտեստներ, որոնք ավելի երկար են պատրաստվում, բայց դա էլ պայմանավորված է ջեռոցում եփվելու ժամանակով:

Foody-ի ճաշացանկը երեխաների համար էլ լայն ընտրանի է առաջարկում՝ վիտամիններով հարուստ ու օգտակար ապուրներ, այլ կերակրատեսակներ:

Ընկերության պատասխանատուները մտադիր են վեր հանել նաեւ հին հայկական ավանդական ուտեստները դրանք մատուցելով նորովի: Օրինակ, կուրկուտը, որը հայտնի է Սյունիքի բնակիչներին, բայց հայաստանցիներից շատերի համար անծանոթ կերակրատեսակ է:

Ըստ ընկերության մասնագետների, պարբերաբար, Foody-ի ծառայությունից օգտվելով, ընտանիքը կարող է առողջ, հաշվեկշռված (բալանսավորված) սնունդ օգտագործել, ինչի մշակույթը շատ ընտանիքներում բացակայում է:

Ընկերության մասնագետները հաշվարկել են ու պարզել, որ բացի ժամանակ, նյարդեր խնայելուց, Foody-ի հետ նաեւ ծախսերն են կրճատվում: «Գնումներ կատարելիս մարդը չի առնում այնքան ապրանք, որքան օգտագործելու է եւ շատ հաճախ ինչ-որ բաներ փչացնում՝ թափում է»,-ասում է Մարիամ Նալբանդյանը:

Ի դեպ, Foody-ի արտադրած սնունդը շուտով կհայտնվի նաեւ երեւանյան խանութներում: Ներկայումս ընկերությունը սնունդ առաքում է միայն Երեւանի ողջ տարածքում եւ մոտակա քաղաքները՝ Աբովյան Չարենցավան: Մարզեր գնալու ծրագրեր էլ ունեն:
Արտակ Ավետիսյանի խոսքով, իրենց գործունեությունը սկսել են Հայաստանի համար վատ աշխարհաքաղաքական պահամաններում, բայց այդ ամենը խթանող հանգամանք է, երբ գիտակցում են, որ տնտեսության զարգացման գործում ներդրում ունեն:

Բացման օրվանից ի վեր Foody-ն 15 աշխատատեղ է ստեղծել: Ծրագրում են մինչեւ տարեվերջ աշխատատեղերը եւս 40-50-ով ավելացնել:
Ընկերության համահիմնադիր-տնօրենի խոսքով, օգտագործում են միայն տեղական արտադրության թարմ սնունդ՝ այդկերպ խթանելով նաեւ տեղական արտադրանքի սպառումը. «Միսը ներկրում ենք Վանաձորից, Իջեւանից: Սննդի մյուս բաղադրիչները ներկրում ենք Սյունիքից՝ Կապանից եւ այլ բնակավայրերից: Պատրաստված ապրանքների մեջ չկա որեւէ հավելում՝ պահպանման ժամկետը երկարացնելու համար»:
Պատվերից հետո սնունդը հաճախորդին առաքվում է 2 ժամվա ընթացքում:

«Ի դեպ, ուրախ եմ հայտնել Իդրամի հետ մեր նոր համագործակցության մասին․ ընդամենը մի քանի օրից բոլոր այն հաճախորդները, ովքեր մեր ամենաթարմ ու համեղ կիսապատրաստի ուտեստների համար կվճարեն Իդրամ հավելվածով, Foody-ի կողմից կստանան 15% cashback։ Փաստորեն, Իդրամը հեշտացնում է վճարումը, իսկ Foody-ն՝ խոհանոցային գործերը»,-ասում է Արտակ Ավետիսյանը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930