Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ Լոռու փոխմարզպետեր Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ միասին եղան Վանաձորի զինվորական պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսացած տղաների հիշատակին: Նրանք ծաղիկներ խոնարհեցին և աղոթք հղեցին առ Աստված տղաների հոգու հանգստության համար:
Լոռու մարզպետարան