Ապրիլի 2-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։
Ներկայացվել են շփման գծում առկա իրավիճակի մշտադիտարկման, ըստ անհրաժեշտության՝ օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի լուծման մեխանիզմներին վերաբերող նկատառումներ։ Քննարկվել են ընթացիկ խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ պատասխանատուները ստացել են համապատասխան ցուցումներ։
Խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության, Էկոնոմիկայի և գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Խաղաղապահ զորախմբի հրամկազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Արցախի Հանրապետություն
Կարդացեք նաև
Անվտանգության Խորհրդի Գրասենյակ