ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով շարունակում է վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։
Ապրիլի 2-ին ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկել են 93 տրանսպորտային միջոց։ Կազմվել է 16 արձանագրություն, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակներ չկրելուն։
ՏՄ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հետ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում համատեղ ստուգայցերով վերահսկել են COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։
Իրականացված միջոցառման արդյունքում Արմավիր քաղաքում կազմվել է 24 արձանագրություն, որից 18-ը` իրազեկման թերթիկի բացակայության, 3-ական՝ գերծանրաբեռնված երթևեկության և վարորդի ու ուղևորների կողմից դիմակ չկրելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Վայոց ձորի մարզում դիտարկվել են 8 ներմարզային և 1 միջմարզային երթուղի՝ 9 միկրոավտոբուս, 2 տաքսի։
Մի քանի միկրոավտոբուսներում բացակայել են իրազեկման թերթիկները, ուղևորներն ու վարորդները հիմնականում պահպանել են հակահամաճարակային կանոնները։
Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Գավառի տարածաշրջանում մշտադիտարկումներ և վերահսկողություն են իրականացվել 18 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Արձանագրվել է 6 իրավախախտում՝ տրանսպորտային փոխադրամիջոցները գերբեռնված են եղել, ուղեսրահներում բացակայել են ախտահանիչ միջոցներն ու իրազեկման թերթիկները։
Տավուշի մարզում տեսուչները շրջայցեր են կատարել Իջևանի և Դիլիջանի ավտոկայաններում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, արձանագրություններ չեն կազմվել։ Հանրային տրանսպորտի վարորդներին իրազեկման թերթիկներ են տրվել։
Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում վերահսկողությունը կլինի շարունակական։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին