Ermenihaber. Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը շարունակում են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ:
Թուրք մասնագետների կողմից Իզմիրում անցկացվող դասընթացների տևողությունը 8 շաբաթ է լինելու:
Նշվում է, որ դասընթացին կիրառվում են ժամանակակից և բարձրակարգ տեխնոլոգիայով հագեցած այդ ոլորտի ռոբոտացված վերջին համակարգերն ու դետեկտորները: Ուսումնավարժանքներին մասնակցում են նաև ականներ որոնող շներ:
Բացի Ադրբեջանի բանակի սակրավորներից, դասընթացին մասնակցում են նաև Լիբիայի, Սոմալիի և Աֆղանստանի բանակների սակրավորական ջոկատները: