Լրահոս
Օրվա լրահոսը

19 տարի առաջ եթերազրկվեց «Ա1+»-ը (տեսանյութ)

Ապրիլ 02,2021 18:08

Ա1+. 19 տարի առաջ այս օրը «Ա1+»-ը զրկվեց եթերից։ 2002թ․-ի ապրիլի 2-ից առ այսօր եթեր չի վերականգնվում այն ալիքը, որ կարգախոսը անփոփոխ է՝ «Դիտեք մեզ, ճանաչեք մեզ»։ Այն ժամանակ ու հիմա առավելեւս գաղտնիք չէ, որ «Ա1+»-ի եթերազրկման որոշումը կայացվել էր իշխանական կաբինետներում։

«Ա1+»-ն առ այսօր պայքարում է իր ոտնահարված իրավունքների համար։ Մի քանի օրից՝ ապրիլի 6-ին կլինի դատարանի որոշումը «Ա1+»-ի հայցով։

Հեռուստաընկերության հիմնադիրը պահանջում է առ ոչինչ ճանաչել 2003թ․-ի 7 մրցույթների որոշումները, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կայացրել էր՝ հեռարձակման լիցենզիա տրամադրելու համար։ Դրանցից ոչ մեկի արդյունքում «Ա1+»-ն արտոնագիր չէր ստացել։ «Ա1+»-ը մրցույթներում պարտվող է ճանաչվել և զրկվել է եթերից խտրականության արդյունքում,- պնդում է հայցվորը։

Ընկերությունը հասել է ընդհուպ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որը դեռևս 2008թ-ին արձանագրել է՝ խախտվել է կարծիք արտահայտելու ազատությունը։

Հիշելով այս օրը՝ ներկայացնում ենք ԽԱՊԿ-ի մի քանի ամիս առաջ պատրաստած ֆիլմը եւ 2002թ ապրիլի 2-ին նկարահանված մի տեսանյութ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930