Այսօր Եռաբլուր պանթեոն էր այցելել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նույնպես լրագրողների հարցերին չի պատասխանել:
Իսկ լրագրողների հարցերն այսպիսիք էին`ինչպե՞ս եք զգում, երբ ձեզ ասում են, որ դավաճանների կառավարություն եք, դա չի՞ խանգարելու ընտրությունների ընթացքում, ի՞նչ ակնկալիք ունեք ընտրություններից:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը լուռ լսեց լրագրողների հարցերը, ապա ասաց«ցտեսություն»` նստելով իր ծառայողական մեքենան եւ հեռացավ:
Ուշագրավ է, որ կառավարության անդամներն այսօր միմյանցից առանձին եւ տարբեր ժամերի եղան Եռաբլուրում: Նախ`ԳՇ պետ Արտակ Դավթյանը եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: ԱՊԱ ԱԱԽ քարտուղարը: Եռաբլուր է այցելել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի անունից ծաղիկներ են դրվել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհվածների շիրիմներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ