Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազել են շմոլ գազից թունավորման և մահվան դեպքերը

Ապրիլ 02,2021 18:00

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, ջեռուցման սեզոնով պայմանավորված՝ ներկայացնում է 2019 թ․ հոկտեմբեր ամսից մինչև 2020թ․ մարտ և 2020 թ․  հոկտեմբերից մինչև 2021թ․ մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ նաև մահվան ելքերով դեպքերի համեմատական վիճակագրությունը։

Համաձայն Տեսչական մարմնի կողմից ստացված արդյունքների վիճակագրության 2020-2021 թթ․-ին արձանագրվել է  և՛ թունավորման դեպքերի, և՛ մահվան ելքերի թվաքանակի նվազում։

Արձանագրված դեպքերի և մահվան ելքով պատահարների վիճակագրության գրաֆիկական պատկերը՝ ստորև։

Տեսչական մարմինը ներտնային գազասպառման համակարգում գազի անվտանգության կանոնների պահպանման, դժբախտ պատահարների կանխման նպատակով քաղաքացիներին կրկին զգուշացնում է դրսևորել զգոնություն և գազով գործող կենցաղային սարքավորումների շահագործման ժամանակ խստորեն պահպանել գազի անվտանգության կանոնները։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930