Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածով փորձում է վերջին անգամ իր ծառայությունները մատուցել Կրեմլին». Վահե Գասպարյան

Ապրիլ 02,2021 17:37

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի բնութագրմամբ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը «ոչ այլ ինչ է, եթե ոչ մետրոպոլիայի պատվերով կատարված և մետրոպոլիայի մահվան նախօրեին կատարված ճարահատյալ վերջին ճիչը, որով նա փորձում է վերջին անգամ իր ծառայությունները մատուցել Կրեմլին»:

Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ ապրիլի 9-ի հանրահավաքին ընդառաջ Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում 
նա պնդեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա քրեաօլիգարխիկ գաղութային համակարգի կնքահայրն է:

Վահե Գասպարյանն ասաց՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և նրա նախորդների, որոնք միայն աթոռակռվով էին զբաղվում և գաղութային համակարգի ներսում ֆիգուրների տեղաշարժով, իրենք առաջարկում են գաղափար:

Այնուհետև հիշեցրեց 1998-ը ու ասաց. «1998-ին, երբ այսպես կոչված հեղաշրջում տեղի ունեցավ, և Ռոբերտ Քոչարյանը ու նրա թիմը ստիպեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանա, և նա վրդովված ելույթ ունեցավ, ասաց՝ ստիպված է հեռանալ: Ընդամենը մի քանի ամիս հետո նա ներկա էր նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը, սեղմեց նրա ձեռքը, շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ…՝ մատնանշելով, որ ոչինչ չի փոխվել: Հիմա այդ մարդիկ, որ կարծես պայքարում են իրար դեմ, ոխերիմ են, իրար հետ հավաքվում են: Հինգ նախկին նախագահների քննարկումը հիշեք, երբ քննարկեցին իրենց անելիքները՝ հասկանալով, որ համակարգը դողում է, փլման առաջ է կանգնած: Դա ևս վկայում է, որ համակարգը գահավիժում է, և ժողովուրդը պիտի հասկանա, որ չկան նախկիններ ու ներկաներ: Դրանք բոլորը մեկ համակարգի տարբեր թևեր են: Համակարգը փլուզման եզրին է կանգնած, մեզնից մնում է միայն վերջին հարվածը հասցնել, փլուզել այս համակարգը և կառուցել ազգային պետություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930