Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր շահը միանշանակ թելադրում է փոխել մեր անվտանգային վեկտորը հօգուտ Արևմուտքի». Վահե Գասպարյան

Ապրիլ 02,2021 17:01

«Մեր շահը միանշանակ թելադրում է ակտիվ քայլեր ձեռնարկել հօգուտ Արևմուտքի, փոխել մեր անվտանգային վեկտորը հօգուտ Արևմուտքի»,-Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ ապրիլի 9-ի հանրահավաքին ընդառաջ Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

Ըստ նրա՝ մոտ ամիսներին մենք կտեսնենք պուտինյան Ռուսաստանի տապալումը. «Ռուսաստանը ոչ թե գալիս է, այլ գնում, ոչ թե ուժեղացող երկիր է, այլ թուլացող: Մինչդեռ Արևմուտքը վերադառնում է, ԱՄՆ-ն վերադառնում է: Այսօրվա ԱՄՆ-ն վիլսոնյան ԱՄՆ-ն չէ: Նա աշխարհի միակ գերտերությունն է, և ԱՄՆ շահերը համընկնում են հայկական շահերի հետ: Իսկ Ռուսաստանի շահերը համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ»:

Վահե Գասպարյանի համոզմամբ՝ միայն մոլորյալները չեն հասկանում սա: Ըստ նրա՝ մեր ճիշտ դիրքավորման, ճիշտ արտաքին անվտանգային քաղաքականություն վարելու դեպքում առանց գեթ մեկ կրակոցի կվերադարձնենք շատ կորցրած տարածքներ:

Դրա համար պետք է ՀՀ քաղաքացիներն արտահայտեն իրենց սկզբունքային դիրքորոշումը: Վահե Գասպարյանը հայտարարեց. «Այսօր ՀՀ ապագան որոշվում է Երևանի փողոցներում: Նույնիսկ ուղիղ եթերներին հետևելով, մեկնաբանություններ գրելով որևէ օգուտ չենք բերի: Պետք է դուրս գալ փողոց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930