Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ապրիլի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- ասել է Պեսկովը:
Բացի այդ, նրա խոսքով՝ կողմերը կխոսեն Հայաստանում սպասվող ընտրությունների և տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ