Լրահոս
Օրվա լրահոսը

«Իհարկե, մենք ենք հաղթել». Ռոբերտ Աբաջյանի հայրը` ապրիլյան պատերազմի մասին

Ապրիլ 02,2021 15:47

«Իհարկե, մենք ենք հաղթել»,- այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը` Ալեքսանդր Աբաջյանը: Լրագրողի հարցը վերաբերում էր այն տարաձայնություններին, թե ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթե՞լ է, թե՞ պարտվել:

Մեկ այլ հարցի` ի՞նչ զգացողություն է առաջանում, երբ տարածքները, որոնց համար կռվել են Ռոբերտը եւ մյուսները, թշնամու վերահսկողության տակ են անցել, Ալեքսանդր Աբաջյանը պատասխանեց. «Գնանք, էլի՞ կռվենք, էլի՞ զոհեր տանք: Սխալ եք մտածում: Թողեք մեր երկրում հանգիստ ապրենք: Պատերազմից որեւէ օգուտ ու շահ չկա ժողովրդին, ես չգիտեմ, թե պատերազմն ո՞ւմ է ձեռք տալիս»:

Պատասխանելով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին հարցին էլ, որի հրապարակումն ուշանում է, Ալեքսանդր Աբաջյանը պատասխանեց. «Երբ պետք լինի, այդ ժամանակ կհրապարակվի: Ստիպել, պահանջել պետք չէ: Մարդկանց էլ է պետք հասկանալ»:

Հայրն ասում է`Ռոբերտի հումորները մինչեւ այժմ էլ ապրում են. «Նրա ընկերները, մենք, դեռ անում ենք նրա հումորները, նրա շարժուձեւը մեր մեջ է»:

Ռոբերտ Աբաջյանի քեռին որդի է ունեցել, նրան Ռոբերտի անունով են կոչել. «Միայն նա չէ, շատերից եմ լսել, որ Ռոբերտի անունով են կոչում իրենց երեխաներին: Հպարտություն է, որ իմ երեխային ազգն այդպես գնահատում է: Տա Աստված, որ ղեկավարությունն էլ այդպես գնահատի ճիշտ ձեւով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930