Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին:
Երկրի ղեկավարը այցելել է նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ