ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 1-ին ընդունեց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Դեսպանի հետ քննարկվեցին հետպատերազմական իրողությունները, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի խնդիրը, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ակտիվ դերակատարման հարցը:
Էդմոն Մարուքյանը դեսպան Թրեյսիին ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում ԼՀԿ դիրքորոշումը:
Ազգային ժողով