Մեզ հայտնի չէ, Հայաստանից որտեղից է արձակվել «Իսկանդերը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը:
Նա նշել է, որ այդ տեղեկությունը կարելի է ճշտել հատուկ ռադարների օգնությամբ:
Կարդացեք նաև
«Այս պահին մենք այդպիսի տեղեկություն չունենք: Մեզ հայտնի չէ՝ երբ և որ ուղղությունից է հրթիռն արձակվել: ANAMA-ն իրականացնում է մաքրման հումանիտար աշխատանքներ»,- ասել է Իսմայիլովը:
Բաքվում ցուցադրել են «Իսկանդե»ր զենիթահրթիռային համակարգի հրթիռների մնացորդները, որոնք ըստ ադրբեջանական պաշտոնական մարմինների` հայտնաբերվել էին Շուշիում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ