Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության փաստը ժխտող կամ կասկածի տակ դնող հայ-թուրքական ցանկացած համաձայնագիր ճանաչվելու է ապօրինի. հայտարարություն

Ապրիլ 02,2021 12:08

Ռուս-թուրքական տանդեմը, օգտվելով ՀՀ իշխանությունների սպասարկու էությունից, շտապում է  պայմանագրի վերածել 2020թ. նոյեմբերի 9-ի ապօրինի եռակողմ հայտարարությունը:

Սույնով ահազանգում և հայտարարում ենք.

Արցախյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ դրանից դուրս որևէ փաստաթուղթ կլինի ապօրինի, եթե անգամ ՀՀ իշխանությունները պարտադրված լինեն ստորագրել:

Ապաշրջափակման շահարկման ցանկացած տարբերակ, որտեղ ՀՀ տարածքի որևէ մասի կամ այդ մասով անցնող որևէ կապուղու վրա չի տարածվելու ՀՀ լիարժեք իրավազորությունը, ապօրինի է և դրա իրագործումը կանխվելու է հնարավոր բոլոր միջոցներով:

Հայոց ցեղասպանության փաստը ժխտող կամ կասկածի տակ դնող հայ-թուրքական ցանկացած համաձայնագիր ճանաչվելու է ապօրինի, իսկ իշխանությունների այդ ուղղությամբ տարվող ազգադավ քարոզչությունը՝ մերժելի։

Անընդունելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից տարվող ապապետական այն քարոզը՝ ըստ որի կատարվում է թուրքի՝ թշնամու կերպարի առաջընթացիկ փոփոխություն, քանի դեռ թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենաներով և կրթական համակարգերում հայի կերպարի հանդեպ դա չեն արել Թուրքիան և Ադրբեջանը, և քանի դեռ իրենց ռազմական դոկտրիններում Հայաստանը համարվում է թշնամի:

Կոչ ենք անում հանրությանը և քաղաքական ուժերին՝ համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու և անվտանգության առավել հուսալի դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով:

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930