Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ մասնագիտությամբ ավելի օգտակար կլի­նեմ, քան քաղաքականության մեջ. Սոս Ջանիբեկյան. «Իրավունք»

Ապրիլ 02,2021 11:40

««Իրավունքի» զրուցակիցն է համացանցային տիրույթում մշտապես սկանդալային գրառումներով հայտնի, Նիկոլ Փաշինյանով «պաշտպանվող» դերա­սան Սոս Ջանիբեկյանը:

-Պարո՛ն Ջանիբեկյան, ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Դուք ևս շուտով պաշտոն կստանաք՝ որպես վարձատրու­թյուն Ձեր իշխանամետ գրառումների դիմաց:

-Երբեք, բացառվում է, ես քաղաքականու­թյունից գլուխ չեմ հանում: Ես միշտ խոսում եմ և արտահայտվում եմ սոցիա­լական, քաղաքացիական երևույթների մասին: Ես քաղաքական գործիչներին էլ առհասարակ չեմ ճանաչում:

– Շատերն են Ձեզ նման մտածել, արտահայտվել բայց կարճ ժամանակ անց հենց Ձեր նման քաղաքականությունից գլուխ չհանողին տեսել ենք պա­տասխանատու պաշտոնում։

-Անհնար է, որ ես երբևէ քաղաքականության մեջ լի­նեմ, որովհետև վստահ եմ, որ կլինեն ավելի լավ մասնա­գետներ, քան ես: Ու վստահ եմ, որ ես իմ մասնագիտությամբ ավելի օգտակար կլի­նեմ, քան քաղաքականության մեջ:

– Պարո՛ն  Ջանիբեկյան, Փաշինյանը հայտարարեց, որ բու­հերի շենքերը վաճառելու ծրա­գիր ունեն՝ իբր ակադեմիական քաղաք կառուցելու նպատակով: Ինչպե՞ս եք վերաբերվում նման ծրագրին:

-Եթե աշխարհի պրակտի­կայում կա նման ծրագիր, և դրա օգտակար գործակիցը շատ է, ինչո՞ւ ոչ, կարող է լի­նել նաև Հայաստանում: Բայց պետք է հաշվի առնել, որ մեր ուսանողն էդքան փող չունի, որ ամեն օր գնա այլ քաղաք կրթություն ստանա­լու: Այնպես որ, դժվար Հա­յաստանում այդ ծրագիրը հնարավոր լինի կիրառել, որովհետև այս պահին դա մեզ համար շատ անհասկա­նալի և անսպասելի երևույթ է: Թեմայից շեղվելով մի բան եմ ուզում ավելացնել, եթե թույլ տաք:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930