Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Առավոտ». Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Կարդացեք նաև
«Բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով»,-հայտնեց Գևորգյանը։