Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երբեմն ջղայնանում ու վատ բառեր է ասում». կենդանաբանական այգու թութակն անընդհատ կանչում է իրեն խնամած տիկնոջը, որը արդեն 1 տարի է՝ մահացել է. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 02,2021 10:45

Երեւանի կենդանաբանական այգու 5 տարեկան բնակիչն իր աշխուժությամբ բոլորի ուրախությունն է դարձել. դեղնիրան լորի տեսակին պատկանող թութակն այգում միակ խոսող թութակն է, անունը՝ Հայկո:

Հայկոն շատախոս ու քմահաճ է, երբեմն նույնիսկ արտառոց վարքի տեր: Եթե ինչ-որ մեկը իրեն դուր չի գալիս, ապա նրան «էշ» է անվանում: Ի դեպ, դա նրա ամենակիրառելի բառերից է:

Մեր այցի ժամանակ թութակին կենդանաբանականի ձմեռային փակ այգուց նոր էին տեղափոխել դուրս՝ գարնանային այգի, դեռ ադապտացման պրոցեսում էր: Թռչունների բաժնի ավագ խնամող Գարեգին Խլղաթյանի խոսքով՝ դրանով էր պայմանավորված Հայկոյի համեմատաբար քչախոսությունը:

Հայկոն գրեթե նույնությամբ կրկնօրինակում է հեռախոսազանգերի ձայները, հատկապես այն ձայները, որոնք իրեն խնամողների հեռախոսներից է լսել: Մեր այցի ժամանակ էլ, երբ թութակը լսեց հեռախոսազանգի ձայնը մի քանի վայրկյան լրջացած մնաց ու սկսեց «ալո» ասել, ապա քթի տակ ինչ-որ բաներ խոսել, տպավորություն ստեղծելով, թե ինչ-որ մեկի հետ շատ կարեւոր հարց է քննարկում:
Կարճատեւ դադարներ տալով Հայկոն անընդհատ Մարո անունն էր կանչում՝ «եկավ» «ուր ես» «Մարո՜». պարզվեց Մարոն այգու երկար տարիների աշխատակիցներից է եղել, որը խնամել է Հայկոյին: «Մարոն մեծ կին էր, ցավոք սրտի մահացել է, գրեթե մեկ տարի է անցել, բայց Հայկոն հիշում ու անընդհատ կանչում է նրան»,-ասաց Գարեգին Խլղաթյանը:

«Հիմնականում ուրախ ու ակտիվ է, բայց երբեմն ջղայնանում ու վատ բառեր է ասում: Մենք էլ, որ երբեմն կերը ուշացնում ենք, կամ ինչ-որ բան իր սրտով չենք անում մեզ էշ, կամ այլ վատ բառեր է ասում», -ժպիտով պատմեց խնամողն ու այդ պահին ավելը վերցրեց Հայկոյի ճանկերից: Հայկոն, թերևս, խնամողից նման վերաբերմունք չէր սպասում, ջղային տոնայնությամբ սկսեց ձայներ արձակել, խնամողի հետ կռվել, ապա սկսեց վիրավորական արտահայտությունների տարափը:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930