Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տարի շարունակ այս իշխանությունն ամեն օր ապացուցում է, որ սկզբունքներ չի դավանում. «Հրապարակ»

Ապրիլ 02,2021 10:18

Երեք ոչ լրիվ տարվա մեջ ոչ մի քաղաքական ելույթ չլսեցինք՝ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ պատգամավորների, ո՛չ էլ նախարարների շուրթերից։ Շշպռոցի, բացահայտումներ, հին ու նոր մեղադրանքներ, սուր խոսքեր, հեգնանք ու հանդիմանություններ՝ ինչքան ասես, բայց ոչ մի քաղաքական վերլուծություն, ոչ մի կոնցեպտուալ ելույթ, ապագային միտված ոչ մի խոսք չի հնչել երկիրը ղեկավարողների, ազգն առաջնորդելու հավակնություն ունեցողների կողմից։ Նրանց բոլոր քայլերն այսրոպեական լուծումների, վերեւից (գուցե` դրսից) հրահանգված գործողությունների շարան են, որտեղ ոչ մի ծրագիր չկա։ Պե՞տք է՝ կասեն մեր փրկությունը պատերազմելու մեջ է, պե՞տք չէ՝ խաղաղություն կքարոզեն։ Իրենց շահերից բխո՞ւմ է ռեյտինգային ընտրակարգը՝ կթողնեն, հակասո՞ւմ է՝ կհայտարարեն, որ դրանից պետք է օր առաջ ազատվել։ Այսօր ռուսամետ են եւ Ռուսաստանի գովքն են անում՝ սազը ձեռքներն առած, վաղը կորոշեն, որ Արեւմուտք գնալու ժամանա՞կն է՝ վայրկյան անգամ չեն հապաղի։
Երեք տարի շարունակ այս իշխանությունն ամեն օր ապացուցում է, որ ինքը սկզբունքներ չի դավանում, «իզմ»-եր չունի, բարեկամներ ու թշնամիներ՝ նույնպես։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930