Aravot.am-ը Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ներկա չէր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին, որտեղ կարեւոր հարցեր պետք է լսվեին՝ ներառյալ ԵՊ հաշվետվության հաստատումը:
«Աշխատանքային զբաղվածության պատճառով չեմ կարողացել ներկա գտնվել»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ապրիլի 1-ի նիստը չի կայացել քվեակազմի բացակայության պատճառով, քանի որ 32 անդամներից ներկա էին 14-ը:
ՀՀ Կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված անդամները չէին ներկայացել, եւ նրանց թվում էին՝ ԿԳՄՍ նախարարի երկու տեղակալները, Գիտության կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարի խորհրդականը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը, «Հայաստանի» հիմնադրամի նախագահը եւ այլք:
Կարդացեք նաև
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի խոսքերով, Իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն, իսկ համալսարանի ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերի բաժնի ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանը կատարվածը որակել էր որպես աննախադեպ արհամարհական վերաբերմունք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ