Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի գերեվարվածների հարազատները գիշերելու են կառավարության շենքի մոտ

Ապրիլ 01,2021 22:07

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 շիրակցիների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել:

Նրանք տեսակցություն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարության աշխատակազմից, սակայն ցուցարարներին փոխանցել են, որ՝ «Նիկոլ Փաշինյանը մինչեւ ապրիլի 9-ը «մեկուսացած» է՝ բազմաթիվ հանդիպումների պատճառով» եւ գերեվարվածների ծնողներին ընդունել չի կարող:

Ցուցարարների պահանջը մեկն է՝ որոշակի տեղեկություններ ստանալ իրենց հարազատների ճակատագրի մասին:

Գերեվարվածների հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ պատրաստվում են գիշերն անցկացնել կառավարության շենքի մոտ. «Մենք գնալու տեղ չունենք»:

Գերեվարվածների հարազատների մի մասն էլ Շիրակի մարզից դեպի Երեւանի ճանապարհին են, նրանք էլ կմիանան ցուցարարներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930