Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը հանդիպել է Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ

Ապրիլ 01,2021 21:50

Մոսկվայում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրության են արժանացել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման արդիական հարցերը:

Նախարարները կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակով շփումներին, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 30-ամյակի պատրաստություններին:

Իսկ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք.

«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկեցին ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն ու առկա զարգացումները: Այս համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կապտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930