Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքից ընտրվել են պատգամավորներ, հետո 4-5 տարին մեկ անգամ գնացել են այնտեղ, մի հատ ասֆալտ փռել եւ նորից վերադարձել են Երեւան կամ Դուբայ». ԸՕ-ն ընդունվեց ամբողջությամբ

Ապրիլ 01,2021 19:11

Առաջին ընթերցմամբ ընդունված «Ընտրական օրենսգրքի» նախագծում բացի ռեյտինգային ընտրակարգը հանելուց նաեւ փոփոխություններ էին նախատեսված՝ համավարակով պայմանավորված ընտրություններն անցկացնելու համար:

Սակայն նախագահի աշխատակազմից արձագանքել են, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված իրենք խնդիրներ են տեսնում, այդ իսկ պատճառով երկրորդ ընթերցման ժամանակ նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանն ասաց, որ այդ կարգավորումները հանել են: Մնում է պարզ համամասնական ընտրակարգի անցումը եւ որոշ տեխնիկական փոփոխություններ:

Նախագծի համահեղինակ Համազասպ Դանիելյանը «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների էպոպեան ներկայացրեց՝ հիշեցնելով, թե ինչպես նախկին իշխանությունները մեծամասնական ընտրակարգի անցան, նոր խմբագրությամբ Սահմանադրությունում ամրագրեցին, որ պետք է անցում կատարեն համամասնական ընտրակարգի, բայց հետո պարզվեց, որ անցկացրեցին համամասնականի մի այնպիսի տարատեսակ, որտեղ վերարտադրվում էր մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը եւ կրկնապատկում էր այդ օրվա իշխանության վերարտադրվելու հավանականությունը. «Երբ որ խոսում են տարածքներից ընտրված պատգամավորների մասին, մենք ունեցել ենք տարածքներ, որտեղից ընտրվել են պատգամավորներ, իսկ հետո 4-5 տարին մեկ անգամ գնացել են այնտեղ, մի հատ ասֆալտ են փռել, մի հատ կտուր են սարքել եւ նորից վերադարձել են Երեւան կամ Դուբայ: Այդպես է տարածքը, աշխարհագրությունը ներկայացված եղել»:

«Ընտրական օրենսգրքի» նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 82 կողմ ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930