«Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ իշխանություններին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ, պատերազմի մասնակից Անդրանիկ Անտոնյանն ազատվել է պաշտոնից, հաստատվեց պաշտոնապես։
«Փաստինֆո»-ի ձեռքի տակ է քննիչի պաշտոնանկության հրամանը, ըստ որի՝ նրան պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների, վարչապետի գործունեությունը քննադատող նյութեր և տեսանյութեր տարածելը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Անտոնյանը պատերազմի առաջին իսկ օրերից՝ սեպտեմբերի 29-ից կամավորագրվել եւ մասնակցել է պատերազմական գործողություններին։ 40 օր շարունակ քննիչը եղել է ամենաթեժ կետերում՝ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ը եղել է Եղնիկներում, որից հետո մասնակցել է Սղնախի, Քարին տակի, Շուշիի մարտերին։
Նա Շուշիից վերադարձել է նոյեմբերի 7-ին։ Մահվան ու կռվի միջով անցած քննիչը պարզվում է չպետք է ունենա սեփական կարծիքը՝ Փաշինյանի ստեղծված «ժողովրդավարական» երկրում ու Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար նրա հարցը քննարկման առարկա է դարձվել կարգապահական հանձնաժողովի նիստում՝ որպես պատժի տեսակ ընտրվելով աշխատանքից հեռացումը։
Կարդացեք նաև
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը պատրաստում է դատական կարգով վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանը։